21.04.2018 09:31

Մոուրինյո. Միշտ էլ հատուկ հարգանքով եմ վերաբերվել Վենգերին

Մոուրինյո. Միշտ էլ հատուկ հարգանքով եմ վերաբերվել Վենգերին

 «Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «զինագործներ»-ի շարքերը լքելու նորությունը:

ՙ«Ուրախ եմ Վենգերի համար, նա հրաշալի տարիներ է անցկացրել «Արսենալ»-ում: Շուտով նրա կյանքում նոր փուլ կսկսվի:

Միշտ էլ հատուկ հարգանքով եմ վերաբերվել Վենգերին: Նրան ցանկանում եմ լավագույնը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sportsmole-ը: