21.04.2018 09:45

Ֆերգյուսոն. Հպարտ եմ, որ եղել եմ Վենգերի պես մեծ մարդու ընկերն ու մրցակիցը

Ֆերգյուսոն. Հպարտ եմ, որ եղել եմ Վենգերի պես մեծ մարդու ընկերն ու մրցակիցը

«Ման. Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին, ով հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին:

«Շատ ուրախ եմ Արսենի համար: Հարգում եմ նրան որպես մարդ և նրա աշխատանքն «Արսենալ»-ում: Նա 22 տարի աշխատել է, ինչը խոսում է իր տաղանդի, պրոֆեսիոնալիզմի և նպատակաուղղվածության մասին:

Հիմա, երբ մարզիչներն աշխատում են 1-2 տարի, սա մեծ նվաճում է: Նա, անկասկած, ԱՊԼ-ի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Հպարտ եմ, որ եղել եմ Վենգերի պես մեծ մարդու մրցակիցն ու ընկերը»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը: