21.04.2018 10:15

Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

 Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը: 

Ֆրանսիացին որոշել է փոխել ակումբային գրանցումը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած բարդ փոխհարաբերությունների պատճառով: 

Նշվում է, որ 25-ամյա խաղացողը մտադիր է մեկ թիմում խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 

Ընդ որում՝ «Ռեալ»-ը դեռևս որոշում չի կայացրել Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: