21.04.2018 10:30

Արսեն Վենգեր. «Հավանաբար Մխիթարյանը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» հետ խաղին»

Արսեն Վենգեր. «Հավանաբար Մխիթարյանը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» հետ խաղին»

«Արսենալի» գլխավոր մարզիչը տեղեկացրել է իր թիմի կիսապաշտպանի առողջական վիճակի մասին և նշել խաղացողի շարք վերադառնալու մոտավոր ժամկետները։

- Այս պահին Մխիթարյանը կարողանում է վազքի վարժություններ կատարել, և մեր կարծիքով 3-4 օրվա ընթացքում նա ավելի ինտենսիվ կմարզվի։ Գուցե հասցնի նույնիսկ վերականգնվել «Ատլետիկոյի» հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը։ Սա ամենավաղ ժամկետն է։

Այս պահին հենց Եվրալիգան է համարվում մեր ակումբի ամենակարևոր մրցաշարը։ Խաղն ԱՊԼ-ում կլինի մադրիդցիների հետ հանդիպման նախապատրաստություն։ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճից հետո ես թիմի շատ մեկնարկային խաղացողների հանգստանալու հնարավորություն եմ տվել,- նշել է Զինագործների մարզիչը։