21.04.2018 11:25

Շվեդիայի հավաքականի դարպասապահը չի ցանկանում Զլատանին թիմում տեսնել

Շվեդիայի հավաքականի դարպասապահը չի ցանկանում Զլատանին թիմում տեսնել

Շվեդիայի հավաքականի դարպասապահ Կառլ-Յուհան Յունսսոնը հասկացրել է, որ չի ցանկանում թիմում տեսնել Զլատան Իբրահիմովիչին, որը վերջերս ակնարկել էր միջազգային կարիերայի հնարավոր վերսկսման մասին:

«Իհարկե, Զլատանի վերաբերյալ որոշումը կկայացնի մեր մարզիչը, բայց չէ՞ որ մենք Աշխարհի առաջնությանը որակավորվել ենք առանց նրա: Մենք լավ թիմ ունենք, իսկ նա վառ ընդգծված ինդիվիդուալիստ է: Նրա վերադարձը միայն ցած կքաշի թիմին՝ հաշվի առնելով այն, որ մենք ստիպված կլինենք փոխել խաղի կառուցվածքը միայն այն պատճառով, որ Զլատանին հարմարավետ լինի:  Վստահ եմ՝ Զլատանը որակյալ ֆուտբոլ կցուցադրեր հավաքականի կազմում, բայց նա այդ առումով նման է Մեսսիին ու Ռոնալդուին. թիմային գործողությունների փոխարեն մեր խաղը կսկսեր պտտվել նրա շուրջ», - Յունսսոնի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Main Opposee-ին:

Ավելի վաղ Զլատանի՝ հավաքական վերադառնալուն դեմ էր արտահայտվել հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը: