21.04.2018 13:36

Սերժ Սարգսյանը երկխոսության կոչ է անում

Սերժ Սարգսյանը երկխոսության կոչ է անում

Երեւանում իր դեմ տեղի ունեցող ցույցերին անդրադարձել է Սերժ Սարգսյաը` երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին:

Երկար նախաբանով խոսելով ցույցերի ազատության  եւ այլ իրավունքների մասին` Սարգսյանը հայտարարել է, թե «խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով»:

«Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»,- հայտարարել է Սարգսյանը: