21.04.2018 22:29

Անգլիայի գավաթ. «Ման. Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1. Մոուրինյոյի թիմը եզրափակչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. «Ման. Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1. Մոուրինյոյի թիմը եզրափակչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում «Ուեմբլի» մարզադաշտում մրցեցին «Ման. Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

«Կարմիր սատանաներ»-ը կամային հաղթանակ տարան՝ 2:1: Հանդիպման 11-րդ րոպեին Դելե Ալին հաշվի մեջ առաջ մղեց «խթաններ»-ին: Ընդամենը 13 րոպե անց Ալեքսիս Սանչեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո Անդեր Էրերան իր գոլով հաղթանակ բերեց «ՄՅու»-ին:

Այսպիսով, «Ման. Յունայթեդ»-ը եզրափակչում է, որտեղ կմրցի «Չելսի» - «Սաութհեմփթոն» զույգի հաղթողի հետ:

«Ման. Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1
0:1՝ Ալի (11'), 1:1՝ Սանչես (24'), 2:1՝ Էրերա (62')