22.04.2018 09:00

Յուրա Մովսիսյանը որակազրկվել է 1 խաղով

Յուրա Մովսիսյանը որակազրկվել է 1 խաղով

Շվեդական «Յուրգորդեն»-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը որակազրկվել է: Այս մասին հայտնում է Expressen-ը:

Ապրիլի 15-ին կայացած ԱԿԻ-ի դեմ նորամուտի խաղում Մովսիսյանը գլխով թեթև հարված է հասցրել մրցակցի ճակատին, որից հետո վերջինս օգտվել է իրավիճակից, սիմուլյացիայի դիմել և պառկել խոտածածկին: Մրցավարը Մովսիսյանին այդ խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց:

«Մալմո»-ի դեմ հանդիպումը հայ ֆուտբոլիստն արդեն կարմիր քարտի պատճառով բաց է թողել, բայց կարգապահական կոմիտեն որոշել է Մովսիսյանին որակազրկել ևս մեկ խաղով: