22.04.2018 10:00

Մարկո Ֆասոնե. «ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներն անխուսափելի են»

Մարկո Ֆասոնե. «ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներն անխուսափելի են»

«Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն խոստովանում է, որ ՈւԵՖԱ-ն անպայման պատժամիջոցներ կկիրառի ակումբի նկատմամբ, բայց պնդում է, որ իրենք ոչ ոքի չեն վաճառի։ «Միլանի» ներկայացուցիչները երրորդ անգամ հանդիպել են ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն ապագայի իրենց ֆինանսական ծրագիրը։

- Արդեն երրորդ անգամ ենք հանդիպել այդ կոմիտեի հետ: Մենք նրանց տեղեկացրել ենք, թե ինչպես է անցել ընթացիկ մրցաշրջանը տնտեսական և ֆինանսական տեսակետից։ Մենք կրկին ներկայացրել ենք առաջիկա մի քանի տարիների մեր ծրագիրը և բացատրել, թե որքան է «Միլանը» հարգում ֆինանսական Fair Play-ը։ Մենք սպասում ենք նրանց որոշմանը։ Պատժամիջոցնե՞ր։ Նախկին սեփականատերերը չեն պահպանել կանոնները։ Մեր հանդեպ հետաքննություն է իրականացվում 2014-15, 2015-16 և 2016-17 մրցաշրջանների համար,- Ֆասոնեին է մեջբերում Sky Sport Italia-ն։