22.04.2018 10:15

Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան ֆրանսիացիները՝ ԱԱ-2018-ը հաղթելու դեպքում

Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան ֆրանսիացիները՝ ԱԱ-2018-ը հաղթելու դեպքում

Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնեցրել է երկրի ազգային հավաքականի խաղացողների համար սահմանված պարգևավճարների չափը, եթե նրանք հաղթեն ԱԱ-2018-ը:

Ռուսաստանում կայանալիք մրցաշարի հաղթողը 324 միլիոն եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանա 32 միլիոնը: Ֆրանսիան ՖԻՖԱ-ի փոխհատուցման 30 տոկոսը կտա ֆուտբոլիստներին:

Այդպիսով, Աշխարհի առաջնությունը հաղթելու դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 400 հազար եվրո: Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու համար ֆրանսիացիները 240 հազարական եվրո էին ստացել: