22.04.2018 10:30

Վենգերին փոխարինելու 8 թեկնածու

Վենգերին փոխարինելու 8 թեկնածու

«Արսենալը» կազմել է 8 մասնագետներից կազմած ցանկ, որոնցից մեկը կդառնա թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին փոխարինողը:

Առաջնային թեկնածուների մեջ են` Լուիս Էնրիկեն, Կարլո Անչելոտին, Յուլիան Նագելսմանը, Մասիմիլիանո Ալեգրին ու Թոմաս Տուխելը:

Այլընտրանքային տարբերակներ են համարվում «զինագործների» նախկին ֆուտբոլիստեր Պատրիկ Վիեիրան, Միկել Արտետան ու Թյերի Անրին:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը երեկ հայտարարել է 22 տարի անց «Արսենալից» հեռանալու մասին: