22.04.2018 10:46

Սալահն ԱՊԼ-ի պատմության ռեկորդ է կրկնել

Սալահն ԱՊԼ-ի պատմության ռեկորդ է կրկնել

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» դեմ կայացած խաղում:

Եգիպտացին 33 խաղում 31 գոլ է խփել: Դա Պրեմիեր լիգայի պատմության ռեկորդի կրկնությունն է:

Նախկինում 31 գնդակ հեղինակել էին Ալան Շիրերը (1995-96թթ. առաջնություն), Կրիշտիանու Ռոնալդուն (2007-08) և Լուիս Սուարեսը (2013-14):

Հատկանշական է, որ Սալահը նաև 10 գոլային փոխանցում է կատարել: