22.04.2018 11:00

Օզիլը շնորհակալություն է հայտնել Վենգերին

Օզիլը շնորհակալություն է հայտնել Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի՝ մրցաշրջանի ավարտից հեռանալու մասին հայտարարությունը:

«Կիրք, հարգանք և հաջողություն՝ դրանում է Վենգերը: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք «Արսենալի» և ֆուտբոլային աշխարհի համար:

Շնորհակալ եմ ձեզ այն ամենի համար, ինչ սովորեցրել եք ինձ, վստահելու համար:

Շնորհակալություն, Բոսս»,- գրել է Օզիլը:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: