22.04.2018 08:29

«Բարսելոնա»-ն ջախջախեց «Սևիլիա»-ին և դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնա»-ն ջախջախեց «Սևիլիա»-ին և դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեցին կատալոնական «Բարսելոնա»-ն և «Սևիլիա»-ն:

Եզրափակչում պայքար չեղավ: «Կապտանռնագույններ»-ը 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, 1-ական անգամ էլ գոլ խփեցին Մեսսին, Ինիեստան և Կոուտինյոն:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր: Սա Վալվերդեի առաջին տիտղոսն էր «Բարսելոնա»-ի ղեկին:

«Սևիլիա» - «Բարսելոնա»՝ 0:5
0:1՝ Սուարես (14'), 0:2` Մեսսի (31'), 0:3` Սուարես (40'), 0:4` Ինիեստա (52'), 0:5` Կոուտինյո (69', 11-մ.)