22.04.2018 18:02

ԱԺ «Ելք» խմբակցության երեք պատգամավորներ ձերբակալված են

ԱԺ «Ելք» խմբակցության երեք պատգամավորներ ձերբակալված են

 Ձերբակալվել են «Ելք» խմբակցության երեք պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը։ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը Երեւանի ոստիկանության Շենգավիթի բաժնում են։ Ըստ տեղեկությունների՝ նրանք վնասվածքներ չունեն, իսկ Նիկոլ Փաշինյանի վիճակի ու գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՀԿ ղեկավարի եւ ԱԺ «Ելք» խմբակցության նախագահի չկայացած բանակցությունից եւ Սերժ Սարգսյանի բացահայտ սպառնալիքից կարճ ժամանակ անց Երեւանի Արցախի փողոցում ոստիկանները բիրտ ուժ եւ հատուկ միջոցներ կիրառեցին եւ հենց այդտեղից էլ տարան քաղաքացիական անհնազանդությունը համակարգողներին։