22.04.2018 18:17

Ցուցարարների թիվը բազմապատկվել է, ձերբակալվածների թիվը՝ նույնպես

Ցուցարարների թիվը բազմապատկվել է, ձերբակալվածների թիվը՝ նույնպես

Քաղաքացիական անհնազանդության համակարգողների ձերբակալությունից հետո այսօր ցուցարարների թիվն ակնհայտորեն բազմապատկվել է։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները եւ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է անցկացնել հանրահավաքը։
Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկել։

Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվել է, թե քանի քաղաքացի է ազատազրկվել:

«Ապրիլի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 232 քաղաքացի», - ասել է ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: