22.04.2018 20:54

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հետեւյալ հայտարարությունն է տարածել Երևանում ընթացող զարգացումների կապակցությամբ:

«Կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատվությամբ, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն», - հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: