23.04.2018 09:57

Հանրահավաքից հետո քաղաքացիներ են ձերբակալվել

Հանրահավաքից հետո քաղաքացիներ են ձերբակալվել

«Ազատություն» ռադիոկայանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել:

Հարությունյանը հավելել է նաեւ, որ գիշերվա ընթացքում իրենք փորձել են պարզել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ձերբակալված ընդդիմադիր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն՝ ապարդյուն: