23.04.2018 12:16

Ցուցարարներին միացել են զինվորական համազգեստով երիտասարդներ

Ցուցարարներին միացել են զինվորական համազգեստով երիտասարդներ

Այսօր առավոտից Երևանում կրկին բողոքի երթեր են ընթանում։ Խանջյան փողոցում ուսանողների  երթին են միացել զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց են եկել, երիտասարդները պատասխանեցին, որ զորամասից են եկել: Հարցին, թե ինչպե՞ս են լքել տարածքը, նրանք արձագանքեցին․ «Միացել ենք ժողովրդին, մենք մեր ժողովրդի հետ ենք»:

Դրանից հետո նրանք դադարեցին պատասխանել լրագրողների հարցերին։