23.04.2018 12:34

Թանկյան. Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին

Թանկյան. Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին

«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնությամբ ու մարտի մեկով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը», - երեկ Փաշինյան-Սարգսյան բանակցություններից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ երաժիշտը դիմել է Հայաստանի Խորհրդարանին՝ կոչ անելով «ճիշտ որոշում կայացնել և անհապաղ զրկել Սարգսյանին իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և մարդկանց էլ չդրդեն դրան»:

Ավելի ուշ Թանկյանը նաև տարածել է «Ազատության» ուղիղ հեռարձակումը, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները ցրում բողոքի ակցիան:

«Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին, շարժման մյուս առաջնորդներին ու ցուցարարներին: Ամոթ ձեզ», - գրել է նա:

Տեղեկացնում է «Ազատությունը»։