23.04.2018 13:08

Ժամը 12:15-ի դրությամբ բերման են ենթարկվել առնվազն 50 մարդ

Ժամը 12:15-ի դրությամբ բերման են ենթարկվել առնվազն 50 մարդ
Լուսանկարը՝ արխիվային

Ապրիլի 23-ին ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան: