23.04.2018 14:45

Հենրիխ Մխիթարյան. Քեզ հետ եմ, իմ հայ ազգ

Հենրիխ Մխիթարյան. Քեզ հետ եմ, իմ հայ ազգ

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայաստանյան ցույցերին՝ գրելով.

Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ, իմ հայ ազգ: