23.04.2018 14:59

Փաշինյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ

Փաշինյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ տեղեկացվել ենք լրատվամիջոցներից, այս պահի դրությամբ դեռևս նման դիմում չի ստացվել», - հայտարարել է Աբրահամյանը։

aysor.am