23.04.2018 15:56

Պեսկով. Հայաստանում ընդդիմության ցույցերի հետ կապված իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են

Պեսկով. Հայաստանում ընդդիմության ցույցերի հետ կապված իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում իրավիճակը կզարգանա օրենքի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան հետևում է Երևանում բողոքի ցույցերին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իսկ ավելի ուշ հեռախոսազրույց է կայացել նրանց միջև:

«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, և, գլխավորը՝ հուսով ենք, որ այդ ամենը տեղի կունենա օրենքի շրջանակներում»,- ասել է Պեսկովը:

Նա նաև շեշտել է, որ Հայաստանում ընդդիմության ցույցերի հետ կապված իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, այնպես որ՝ այդ իրավիճակին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են:

Փոխանցում է tass.ru-ն: