23.04.2018 16:11

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ԱԽ-ն այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ԱԽ-ն այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին ու գանգատվել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի համապատասխանում ժամանակակից աշխարհի պահանջներին:

«Անվտանգության խորհուրդը բախվել է կառուցվածքային խնդիրների: Նա աշխարհն այնպես է պատկերացնում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էր: Նա չի պատկերացնում ժամանակակից աշխարհը: Վետոյի իրավունքը չափազանց հաճախ է սկսել կիրառվել»,- ասել է Գութերեշը շվեդական SVT հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այսօր շարունակվում են բանավեճերը Անվտանգության խորհուրդը բարենորոգելու վերաբերյալ: «Ինչպես արդեն բազմիցս ասել եմ՝ ՄԱԿ-ի լիակատար բարեփոխում տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի բարեփոխվել»,- ընդգծել է Գութերեշը:

Փոխանցում է BBC-ն: