24.04.2018 11:38

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տակ երկխոսությանը:

«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ», - ասված է հայտարարությունում:

Գուտերեշը նաև երկրորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը և ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը: