24.04.2018 12:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Հայաստանում զարգացող իրադարձություններին հայտարարությամբ արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) Հայտարարության մեջ ասվում է. 

«Տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում հնարավոր լարվածության աճը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծում են կողմերի հրադադարի պահպանման խիստ կարևորությունն այս զգայուն ժամանակահատվածում, մասնավորապես, առաջնագծից հեռու պահպանելով ծանր հրետանին: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ակտիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական կարգավորման համար»: