25.04.2018 08:58

ՉԼ. «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում հաղթեց «Ռոմա»-ին (տեսանյութ)

ՉԼ. «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում հաղթեց «Ռոմա»-ին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակում՝ «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում ընդունել էր «Ռոմա»-ին: Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5:2 հաշվով:

Ամբողջ խաղն անցավ անգլիական թիմի առավելությամբ: Առաջին խաղակեսից հետո մերսիսայդցիները Մուհամեդ Սալահի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը չթուլացրեց տեմպն ու ևս 3 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինո և մեկ անգամ էլ աչքի ընկավ Սադյո Մանեն: Սակայն այսքանով ամեն բան չավարտվեց: 81-րդ րոպեին «գայլեր»-ի հարձակվող Էդին Ջեկոն վերջապես կարողացավ հաշվի մեջ տարբերություն մտցնել(5:1): 4 րոպե անց հռոմեացիները 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Դիեգո Պերոտին և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 5:2:

Այսպիսով, պատասխան խաղից առաջ, որը կկայանա մայիսի 2-ին, Յուրգեն Կլոպի թիմը մեծ առավելություն է ստանում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 5:2

Մոհամեդ Սալահ, 35, 45, Սադիո Մանե, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 61, 69 - Էդին Ջեկո, 81, Դիեգո Պերոտի, 85