Թուրքիայում ազատազրկվել են 13 ընդդիմադիր լրագրողներ

Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Cumhuriyet թերթի 13 ընդդիմադիր լրագրողների կալանքի է դատապարտել՝ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանքով:
Դատարանը որոշել է, որ իրենց աշխատանքով այդ թերթի լրագրողները աջակցություն են ցուցաբերել «Քրդստանի բանվորական կուսակցությանը», աջ արմատական «Ժողովրդա-ազատագրական հեղափոխական կուսակցություն-ճակատին» և իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը, որը, իշխանությունների կարծիքով, կանգնած էր 2016 թ. Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման թիկունքում:
Cumhuriyet անկախ թերթը հիմնադրվել է 1924 թ.-ին և ընդդիմադիր դիրքորոշում ունի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ:
Դատապարտված լրագրողների թվում կան հայտնի հեղինակներ: Հետաքննող լրագրող Ահմետ Շիկը՝ «Իմամի բանակը» գրքի հեղինակը, որում պատմվում է թուրքական կառավարական հիմնարկներում Գյուլենի կողմնակիցների ցանցի մասին, դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման: Թերթի հաշվապահ Էմրե Իպերը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության քարոզի մեղադրանքով: Հայտնի ծաղրանկարիչ Մուսա Կարտը ստացել է երեք տարի ինն ամիս, գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունչուն՝ յոթուկես տարի:
Փոխանցում է BBC-ն: