26.04.2018 11:31

«Իրանն ատոմային ռումբ չի՛ ստանա». Մակրոնի ելույթը Վաշինգտոնում

«Իրանն ատոմային ռումբ չի՛ ստանա». Մակրոնի ելույթը Վաշինգտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների առջև: Չնայած Ֆրանսիայի առաջնորդի վաշինգտոնյան այցի ջերմ մթնոլորտին՝ նրա ճառի շատ թեզիսներ հակասում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսներին:

Մակրոնը հայտարարել է, որ ազգայնականությունը և մեկուսացումը, որ քարոզում է Թրամփի վարչակազմը, սպառնալիք են գլոբալ տնտեսական բարգավաճմանը:

Ֆրանսիայի առաջնորդը նաև նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց առաջ անհրաժեշտ է պայմանագրի նոր տարբերակ մշակել, որում նկատի կառնվի միջազգային հանրության անհանգստությունը , և որը կերաշխավորի, որ Թեհրանը չի կարող սեփական միջուկային զենք ունենալ:

Մակրոնը նաև կարևորել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, քանի որ, նրա խոսքով՝ մարդկությունը ««Բ» մոլորակ» չունի:

Փոխանցում է BBC-ն: