26.04.2018 12:04

ԱԺ նախագահ. Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին

ԱԺ նախագահ. Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ: