26.04.2018 12:41

Իրանի նախագահը Թրամփին «խանութպան» է անվանել

Իրանի նախագահը Թրամփին «խանութպան» է անվանել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կասկածի տակ է դրել «միջուկային գործարքի» դրույթներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների փորձերի օրինականությունը:

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ մտադիր են աշխատել «նոր պայմանագրի» վրա, որը նշանակալիորեն կլրացնի 2015 թ. գործարքի դրույթները:

Ռոուհանին համարում է, որ Թրամփը և Մակրոնն իրավունք չունեն վերանայելու պայմանագիրը, որն ընդունվել է յոթակողմ մասնակցությամբ:

Իրանի նախագահը Թրամփին անվանել է «խանութպան», որն ընդունակ չէ դատողություններ անել միջազգային պայմանագրերի վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: