Ադրբեջան-Թուրքիա. ռազմավարական գործընկերություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվելուց հետո առաջին այցն է կատարել Թուրքիա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցից հետո նա մասնակցել է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության խորհրդի նիստին, որի արդյունքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր:
Ամփոփիչ մամլո ասուլիսում Ալիևը հիշեցրել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում և հանդես է գալիս հօգուտ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման:
Նախագահ Էրդողանն, իր հերթին, տեղեկացրել է, որ կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում:
Փոխանցում է euronews-ը: