26.04.2018 13:10

Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել Երևան քաղաքում փողոցների փակումը

Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել Երևան քաղաքում փողոցների փակումը

Հայաստանյան ցույցերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը այսօր կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները:

«Երեկ երեկոյան, երբ ես ծանոթանում էի իրավիճակին և օրվա լուրերին, ճիշտն ասած մտահոգիչ տեղեկություններ ստացա, որ Երևանում կան մեծ թվով փակ կամ առանց պետհամարանիշերով մեքենաներ, որոնք աչքի են ընկնում երթևեկության կանոնները չպահելով։ Ես կոչ եմ անում առժամանակ դադարեցնենք Երևան քաղաքում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել մայրաքաղաքում երթևեկության կարգուկանոնի վերականգնմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և այս ամենը վերածեն անվերահսկելի ինչ-որ գործողության և գործառույթի», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարեց Փաշինյան