26.04.2018 13:32

Պետերբուրգում հետաձգվել է Շառլ Ազնավուրի համերգը

Պետերբուրգում հետաձգվել է Շառլ Ազնավուրի համերգը

Շառլ Ազնավուրի համերգը Պետերբուրգում հետաձգվել է նրա ինքնազգացողության վատացման պատճառով, և հինգշաբթի նա արդեն կվերադառնա Ֆրանսիա, գրել էParisien թերթը՝ հղում անելով արտիստի ներկայացուցչին:

«Октябрьский» համերգասրահի գեղարվեստական ղեկավարը հայտնել է, որ 93-ամյա երգչի համերգը տեղափոխվել է եկող տարվա ապրիլ:

Շառլ Ազնավուրը ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանակիր է, նա պարգևատրվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչումով և Հայրենիքի շքանշանով, ինչպես նաև «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու գործում ունեցած ավանդի համար» պատվավոր շքանշանով:

Փոխանցում է ria.ru-ն: