26.04.2018 14:23

Դաշնակցական նախարարները հրաժարական են տվել

Դաշնակցական նախարարները հրաժարական են տվել

ՀՅ Դաշնակցությունը տեղեկացնում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

Այդ մասին ասված է կուսակցության հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունում: