26.04.2018 15:12

ՉԺՀ-ն հուսով է, որ միջկորեական գագաթնաժողովը հաջող կանցնի

ՉԺՀ-ն հուսով է, որ միջկորեական գագաթնաժողովը հաջող կանցնի

ՉԺՀ-ն հույս ունի, որ ուրբաթ օրը նախատեսված միջկորեական գագաթնաժողովը հաջող կանցնի և հիմք կդառնա Կորեական թերակղզու խնդրի խաղաղ կարգավորման համար, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչը:

«Վաղը կկայանա Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդներ Մուն Չժե Ինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը, մենք հուսով ենք, որ այն հաջող կանցնի և լավ լուրեր կբերի Կորեական թերակղզու խնդրի կարգավորման վերաբերյալ»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիվանագետը նշել է, որ դա կարող է նոր փուլ դառնալ Կորեական թերակղզու խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ առաջնորդ  Կիմ Չեն Ինի հանդիպումը նախատեսված է ապրիլի 27-ին ապառազմականացված գոտում, բանակցությունների Փհանմունդժոմ կետում: Բուֆերային գոտու այդ բաց, առանց փշալարերի տեղամասում նախկինում քննարկվել են Կորեայում զինադադարի պահպանման հարցերը, տեղի են ունեցել Հարավի և Հյուսիսի նախկին պաշտոնական շփումները:

Ապրիլի 21-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ դադարեցնում է միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները, ինչպես նաև փակում է Փհունգերիի միջուկային հրաձգարանը:

Ներկայում քննարկվում է միջկորեական գագաթնաժողովից հետո ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Փոխանցում է ria.ru-ն: