26.04.2018 20:29

Պեսկովը տեղյակ չէ Հայաստանի պատվիրակության այցի մասին Կրեմլ

Պեսկովը տեղյակ չէ Հայաստանի պատվիրակության այցի մասին Կրեմլ

Կրեմլում տեղյակ չեն Հայաստանի պատվիրակության հնարավոր այցելության մասին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինձ հայտնի չէ: Գիտեք, մենք հիմա Սանկտ Պետերբուրգում ենք»,- ասել է Պեսկովը հինգշաբթի օրը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ ժամանած՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հանդիպելու է միայն ԱԳՆ-ի իր գործընկերների հետ, թե՞ հանդիպում է նախատեսված նաև Կրեմլում:

Հայաստանում առկա իրավիճակին գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Կրկնում եմ, մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Մենք ուզում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրության շրջանակներում»: