27.04.2018 11:12

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեա ժամանած ԿԺԴՀ առաջին առաջնորդն է

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեա ժամանած ԿԺԴՀ առաջին առաջնորդն է

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները տասնամյակներ ի վեր առաջին գագաթնաժողովն են անցկացնում: Կիմ Չեն Ինն առաջին հյուսիսկորեացի առաջնորդն է, որ անցել է ապառազմականացված գոտին և մտել Հարավային Կորեայի տարածք: Նա Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպումն անվանել է նոր պատմության սկիզբ:

Գագաթնաժողովն սկսվելուց առաջ երկու Կորեաների ղեկավարները գրեթե 30 վայրկյան սեղմել են միմյանց ձեռքը՝ յուրաքանչյուրը գտնվելով սահմանի իր կողմում, այնուհետև Մուն Չժե Ինը, Կիմ Չեն Ինի հրավերով՝ մի քայլ է արել դեպի հյուսիսկորեական սահմանը, ինչը, թերևս, նախատեսված չի եղել պայմանավորված արարողակարգով:

Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի հանդիպումը Սեուլի և Փհենյանի միջև հարաբերությունների աստիճանական ջերմացման գագաթնակետն է: Ենթադրվում է, որ սա հող կնախապատրաստի ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև առաջիկա բանակցությունների համար:

Փոխանցում է BBC-ն: