27.04.2018 11:25

Մայքլ Փոմփեոն հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Մայքլ Փոմփեոն հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Հինգշաբթի ամերիկյան սենատորները հաստատել են Մայքլ Փոմփեոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

ԿՀՎ նախկին տնօրենի թեկնածությունը պաշտպանել է սենատորների մեծ մասը: Նրա օգտին քվեարկել են 57 սենատորներ, դեմ՝ 42-ը:

Մարտ ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշել է Ռեքս Թիլերսոնին հեռացնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից, և առաջարկել էր նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել ԿՀՎ տնօրեն Մայք Փոմփեոյին: Նախագահը պարզաբանել էր, որ Փոմփեոն շատ ավելի է համամիտ  իր արտաքին քաղաքական հայացքներին, քան Թիլերսոնը:

Թիլերսոնի լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 31-ին:

Փոխանցում է Interfax-ը: