27.04.2018 11:44

Բրիտանիան մտադիր է բացահայտել օֆշորներում ակտիվներ պահող օլիգարխներին

Բրիտանիան մտադիր է բացահայտել օֆշորներում ակտիվներ պահող օլիգարխներին

Մեծ Բրիտանիայի Պահպանողական, Լիբերալ և այլ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական պատգամավորները մտադիր են առաջարկել մի օրինագիծ, որը Բրիտանական Վիրգինյան կղզիներին, Կայմաններին և այլ անդրծովյան տարածքներին կպարտավորեցնի բացահայտել իրենց իրավասության ներքո գրանցված ակտիվների սեփականատերերին, գրում է The Times-ը:

Նախաձեռնության կողմնակիցների կարծիքով՝ բենեֆիցիար սեփականության գաղտնիությունը ցածր հարկվող իրավասության տարածքներում փողերի լվացման հնարավորություն է տալիս, ինչը նպաստում է կոռուպցիային, քրեական գործունեությանը և հալածանքներին, այդ թվում՝ Ռուսաստանում:

«Տիկին Թերեզա Մեյն այսօր աշխարհին ստիպում է, որ նա ընդդիմանա միջազգային նորմերին մարտահրավեր նետող Ռուսաստանին: Բայց եթե Մեյն ուզում է կատարել իր խոստումները, նա պետք է ապահովի, որ կեղտոտ փողերը, որոնցով ֆիանսավորվում են ամենահոռի խախտումները, չկարողանան աշխարհում ոչ մի տեղ թաքնվել բրիտանական դրոշի ներքո», - ասել է պահպանողական սենատոր Էնդրյու Միթչելը:

Փոխանցում է Interfax-ը: