27.04.2018 11:56

Բորիս Ջոնսոնը խոստացել է քննարկել Ռուսաստանի «կործանարար գործողությունները»

Բորիս Ջոնսոնը խոստացել է քննարկել Ռուսաստանի «կործանարար գործողությունները»

 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն այսօր հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել Ռուսաստանի «կործանարար գործողությունները»:

«Մինչ Ռուսաստանը փորձում է պառակտել մեզ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ավելի են միավորվում, ինչը մենք տեսանք Սոլսբերիի միջադեպից հետո», - գրել է Ջոնսոնը Twitter-ում:

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանին դիմակայելու թեման, ինչպես նաև՝ Վրաստանի, Մակեդոնիայի և Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը:

Փոխանցում է Interfax-ը: