27.04.2018 15:51

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ

Ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև:

Քննարկվել են երկկող հարաբերությունների զարգացման արդիական հարցեր: Նախարարները հատուկ անդրադարձել են Կասպիական V գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման ընթացքին և Կասպից ծովի իրավական կոնվենցիայի ստորագրմանը: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորման որոշ ասպեկտների: