28.04.2018 13:41

Կորեաների առաջնորդները խաղաղություն են խոստանում

Կորեաների առաջնորդները խաղաղություն են խոստանում

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան մտադիր են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և պարտավորվում են լրիվ ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Դրա մասին է խոսվում «Խաղաղության, բարգավաճման և միավորման վերաբերյալ» հայտարարագրում, որն ստորագրվել է երկու պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում:

Մուն Չժե Ինի և Կիմ Չեն Ինի բանակցությունները դարձել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդների առաջին հանդիպումը տասը տարուց ի վեր: Հաջորդ գագաթնաժողովը խոստացել են անցկացնել ԱՄՆ-ի, հնարավոր է նաև՝ Չինաստանի մասնակցությամբ:

Փոխանցում է euronews-ը: