03.05.2018 05:09

ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան»:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու  մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:

Ինչպես միշտ, Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում»,- ասված է հաղորդագրության մեջ: