03.05.2018 13:55

Հոքինգի վերջին աշխատանքը լուծում է զուգահեռ տիեզերքների պարադոքսը

Հոքինգի վերջին աշխատանքը լուծում է զուգահեռ տիեզերքների պարադոքսը

Պրոֆեսոր Սթիվեն Հոքինգն իր վերջին աշխատանքում խոսում է մեր տիեզերքին նման զուգահեռ տիեզերքների գոյության մասին:

Հանգուցյալ աստղաֆիզիկոսի այդ տեսությունն օգնում է լուծել իր իսկ կողմից առաջադրված տիեզերական պարադոքսը և աստղագետներին մղում է զուգահեռ տիեզերքի փնտրտուքի:

Աշխատանքը փոխանցվել է Journal of High-Energy Physics  գիտական ամսագրին Հոքինգի մահվանից տասն օր առաջ:

1980-ական թթ. Սթիվեն Հոքինգը, ամերիկյան աստաֆիզիկոս Ջեյմս Հարթլի հետ միասին, մշակել է Տիեզերքի ծագման նոր տեսություն, որը վերացնում էր Էնշտեյնի տեսության ներքին հակասությունը, թե մեր տիեզերքը ծագել է 14 միլիարդ տարի առաջ, սակայն չէր նշվում, թե ինչպես է դա տեղի ունեցել:

Գիտնականները դիմել են քվանտային մեխանիկային, որպեսզի բացատություն գտնեն, թե ինչպես կարող էր առաջանալ տիեզերքը ոչնչից:

Այդ տեսությունը լուծում էր մի խնդիր, բայց առաջացնում անթիվ այլ խնդիրներ:

Կառուցելով իրենց տեսությունը՝  ֆիզիկոսները եզրակացրել են, որ Մեծ պայթյունը, ամենայն  հավանականությամբ, ոչ թե մեկ տիեզերք է ստեղծել, այլ բազմաթիվ տիեզերքներ: Հարթլ-Հոքինգի տեսության համաձայն՝ զուգահեռ տիեզերքներից մի քանիսը նման են մերին. այնտեղ կան Երկրին նման մոլորակներ, մերին նման հասարակություններ և նույնիսկ մեզ նման մարդիկ: Այլ աշխարհներ կարող են ուրիշը լինել, ասենք՝ դա կարող է լինել մի մոլորակ, որտեղ պահպանվել  է դինոզավրերի պոպուլյացիան:

Հնարավոր է՝ սա ֆանտաստիկայի պես է հնչում, սակայն Հարթլ-Հոքինգի տեսության մաթեմատիկական հատվածի համաձայն՝ դա հնարավոր է:

Փոխանցում է BBC-ն: