03.05.2018 16:36

Կիմ Չեն Ին. ԿԺԴՀ-ն հավատարիմ է ապամիջուկայնացման ծրագրին

Կիմ Չեն Ին. ԿԺԴՀ-ն հավատարիմ է ապամիջուկայնացման ծրագրին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը ԿԺԴՀ-ի ամուր դիրքորոշումն է, հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ-ն:

Նա նաև նշել է, որ Կորեական թերակղզու շուրջ վերջին ժամանակներս տեղի ունեցած դրական զարգացումները կարևոր նշանակություն ունեն և նպաստում են խնդրի խաղաղ կարգավորմանը:

Չինաստանի ԱԳՆ ղեկավաև Վան Ին չորեքշաբթի երկօրյա այցով գտնվում է ԿԺԴՀ-ում:

Փոխանցում է ria.ru-ն: