04.05.2018 12:03

Լրագրությունը՝ մահու չափ վտանգավոր մասնագիտություն

Լրագրությունը՝ մահու չափ վտանգավոր մասնագիտություն

Մասնագիտական պարտքը կատարելիս զոհված լրագրողների թիվն ավելի ու ավելի աճում է աշխարհում, և ԶԼՄ աշխատակիցների դեմ կատարված հանցագործությունների ընդամենը տասը տոկոսն է ավարտվում մեղավորներին պատասխանատվության ենթարկելով:

Այսպիսին են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական զեկույցի եզրակացությունները, զեկույց, որը հրապարակվել է մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2017 թ. զոհվել է ԶԼՄ 46 աշխատակից: Նրանցից 18-ը մարդասպանների զոհ են դարձել: Անցյալ տարի ձերբակալվել է 262 լրագրող, ընդ որում՝ 49-ը՝ Չինաստանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհանգստացնում են նաև նոր միտումները, ինչպես, օրինակ, ամբոխահաճ կուսակցությունների և շարժումների, բռնապետական ռեժիմների կողմից լրագրողների նկատմամբ վստահությունը խարխլելու փորձերը:

Խոսքի ազատության բնագավառում դրական միտումների շարքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում նշվում է, որ Երկիր մոլորակի բնակչության կեսն այսօր հնարավորություն ունի օգտվելու համացանցից, իսկ 112 պետություններում օրենքները երաշխավորում են ԶԼՄ-ների ազատությունը:

Փոխանցում է euronews-ը: