04.05.2018 13:41

Ռոման Պոլանսկին հեռացվել է ԱՄՆ Կինոակադեմիայից

Ռոման Պոլանսկին հեռացվել է ԱՄՆ Կինոակադեմիայից

Ռեժիսոր Ռոման Պոլամսկին և կատակերգակ Բիլ Քոսբին հեռացվել են կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայից, որը շնորհում է գլխավոր կինոմրցանակը՝«Օսկարը»:

Անցյալ ամիս դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և երաժիշտ Քոսբին մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար: Իսկ Պոլանսկին իրեն մեղավոր է ճանաչել անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. մասնավորապես՝ 1977 թ. նա այդպիսի հարաբերություններ է ունեցել 13-ամյա աղջկա հետ:

Պրոդյուսեր Հարվի Վանշթեյնը Կինոակադեմիայից հեռացվել է անցյալ տարի՝ սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մի ամբողջ շարք մեղադրանքներից հետո:

Քոսբիի և Պոլանսկու հեռացման որոշումը կայացվել է երեքշաբթի տեղի ունեցած քվեարկության արդյունքում, այդ մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի:

Ռոման Պոլանսկին ինքը «Օսկարի» դափնեկիր է. 2003 թ. նա այդ մրցանական ստացել է «լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Դաշնակահարը» ֆիլմի համար:

Կինոակադեմիայի 91-ամյա պատմության ընթացքում այնտեղից հեռացվել է ընդամենը չորս հոգի:

Փոխանցում է BBC-ն: