04.05.2018 14:41

Ռախոյի հայտարարությունը՝ ԷՏԱ-ի մասին

Ռախոյի հայտարարությունը՝ ԷՏԱ-ի մասին

Ինքնալուծարման մասին հայտարարությունը Բասկյան անջատական ԷՏԱ խմբավորման անդամներին չի ազատում պատասխանատվությունից: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր պաշտոնական ուղերձում:

«Ինչ էլ հիմա լինի ԷՏԱ խմբավորման հետ, նրա անդամների  հանցանքներն անպատիժ չեն մնալու: Կազմակերպությունը կարող է հայտարարել իր ինքնալուծարման մասին, սակայն նրա հանցագործությունները չեն անհետանա: Դրանց հետաքննությունները շարունակվում են, և այդ հանցագործությունների հեղինակները կարժանանան արժանի պատժի: Հենց ամենասկզբից էլ ԷՏԱ նախագիծը դատապարտված էր ձախողման»,- հայտարարել է Ռախոյը:

Մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված ԷՏԱ կազմակերպությանը մեղսագրվում են հարյուրավոր սպանություններ:

Փոխանցում է euronews-ը: